շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանն ու Չինաստանի փոխվարչապետն անդրադարձել են Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին

Նիկոլ Փաշինյանն ու Չինաստանի փոխվարչապետն անդրադարձել են Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին

Բրյուսելում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինի հետ:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել առեւտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

  • Կիսվել: