ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փաշինյանի թիմի վտանգավոր եռյակը. «Իմ քայլում» թեժ է. «Ժողովուրդ»

Փաշինյանի թիմի վտանգավոր եռյակը. «Իմ քայլում» թեժ է. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ այս օրերին թեժ քննարկվում է «Իմ քայլ»-ի ցուցակում անձանց անուններն ու քանակը: Ըստ մեր տեղեկությունների՝ ՔՊ-ականները գործի են անցել, մեկը-մյուսին վարկաբեկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, ամեն ինչ անում են, որ իրենց համար ոչ ցանկալի մարդիկ ցուցակներում չլինեն:

Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ վարկաբեկման գործին լծվել են վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մենք տեղեկացանք, որ այս անձինք են Նիկոլ Փաշինյանին հորդորում, թե ում է պետք վստահել կամ թիմում պահել:
 

Տեղեկացանք, որ այս երեք անձանց ովքեր դուր չեն գալիս, ամեն գնով հասնում են նրան, որ վարչապետի աչքից գցեն, հեռացնեն իրենց շարքերից: Ու, ըստ մեր տեղեկությունների, այս եռյակին հաջողվում է, իրենց մարդկանց առաջ բրթել, իսկ իրենց համար «սևերին» ցուցակից դուրս թողնել:

Ու դա դարձել է պատճառ, որ վարչապետի թիմակիցները հերթագրվում են վարչապետի մոտ անձամբ մտնելու, իրենց ներկայացնելու, համապատասխան բացատրություններ տալու և «սև ցուցակից» դուրս գալու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: