կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փաշինյանի կարծիքով` ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը չի սահմանափակվի 5 տարով

Փաշինյանի կարծիքով` ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը չի սահմանափակվի 5 տարով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը չի սահմանափակվի հինգ տարով: Այս մասին վարչապետը նշել է ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:

«Հնգամյա ժամկետում, իհարկե, պետք է հասցնենք տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ ստեղծել։ Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը ձգձգված է, ես չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը կսահմանափակվի հինգ տարով։ Հնգամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, նախատեսված է ավտոմատ երկարաձգման հնարավորություն։ Ես կարծում եմ, որ այս պահին գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունություն ապահովելն է և ԼՂ քաղաքացիների անվտանգությունն ապահովելը, ես կարծում եմ և հուսով եմ, որ ռուս խաղաղապահները հաջողությամբ կգործեն և կկարողանան իրապես կյանքի կոչել այդ առաքելությունը»,- ասել է Փաշինյանը:

 

  • Կիսվել: