ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանի իշխանությունը մի դրական գործ այնուամենայնիվ կատարեց. Սևան Աղաջանյան

Փաշինյանի իշխանությունը մի դրական գործ այնուամենայնիվ կատարեց. Սևան Աղաջանյան

«Ազգային Արժեքների պաշտպանման» ՀԿ-ի ղեկավար Սևան Աղաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ Փաշինյանի իշխանությունը որոշ բացահայտումների համար դարձավ «լակմուսի թուղթ»։

«Փաշինյան Նիկոլի իշխանությունը Հայաստանի և հայ ազգի գլխի բերած բազում փորձանքներից ու ողբերգություններից բացի, մի դրական գործ այնուամենայնիվ կատարեց. այն լյուստացիայի ենթարկեց գաղտնի գործակալներին, մեր հասարակության ներսում բուն դրած թուրք-ադրբեջանական բջիջներին: Մինչև փաշինյանական իշխանությունը հասարակության մի մասը մտածում էր թե Սեֆիլյան Ժիրոն ու իր թայֆեն հայրենասերներ են ու Արցախի պաշտպաններ, բայց Փաշինյանի իշխանության շնորհիվ պարզվեց, որ նրանք Արցախի հանձնման ուղղակի մասնակիցներ են, դրա շահառուներ:

Ժիրոյի բանդան ոչ միայն հայ ոստիկան սպանեց ու հայ երեխաների որբացրեց, այլ ամբողջ պատերազմի ժամանակ մի փամփուշտ չարձակեց թուրքի ուղղությամբ, պատճառաբանելով թե փաշինյանն արգելու է իրենց Արցախ գնալ: Հիմա արդեն պարզ է, որ այդ թայֆեն ուղղակիորեն կառավարվում է Հայաստանի ու Արցախի թշնամիների կողմից, հիմա այդ թշնամին սրանց հրահանգել է փողոց դուրս գալ ու պայքարել Հայաստանի ու Արցախի փաստացի անվտանգությունը պաշտպանող Ռուսաստանի դեմ:

Սրանց ուզածն այն է, որ ռուսական զորքը Արցախից ու Հայաստանից դուս գա, թուրքն էլ տիրանա Արցախին ու Հայաստանին: Ժիրոն ու իր բանդան առայժմ պաշտպանված են Փաշինյանի իշխանության կողմից, բայց ինչ է լինելու սրանց հետ, երբ Հայաստանում ազգային ու հայրենասեր իշխանություն կհաստատվի, որը կպայքարի ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի հավերժ թշնամի Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ, այլ առաջին հերթին դրանց Հյաստանում բուն դրած կամակատարների դեմ: Առանց թուրքի Հայաստան»,-գրել է Աղաջանյանը:

  • Կիսվել: