կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Փաշինյանի հայտարարությունների մասին ԵՄ վերացական ստանդարտները Երևանը ներկայացնում է որպես ինչ-որ անվերապահ բարիք. Զախարովա

Փաշինյանի հայտարարությունների մասին ԵՄ վերացական ստանդարտները Երևանը ներկայացնում է որպես ինչ-որ անվերապահ բարիք. Զախարովա

Նման մարդիկ սովորաբար իրենք իրենց են հաղթում շախմատում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին։

«Փաշինյանի հայտարարությունների մասին ԵՄ վերացական ստանդարտները Երևանը ներկայացնում է որպես ինչ-որ անվերապահ բարիք։ Եվրաստանդարտների ներդրման հարցում Հայաստանի կառավարության շահագրգռվածությունը հատկապես տարօրինակ է թվում այն ֆոնին, որ Երևանը դրանց մշակման հետ ոչ մի կապ չունի, այն դեպքում, երբ ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում բոլոր գործընթացների լիիրավ մասնակից է:

Պատկերը, իհարկե, շատ գեղեցիկ է ստացվում, սակայն անհասկանալի է, թե իրականում ինչի վրա է հիմնված՝ հաշվի առնելով խորը ճգնաժամը, որի մեջ իրեն գցել է Եվրամիությունը։ Սրանք սոսկ խոսքեր չեն, այլ արդյունաբերական արտադրության կրճատման կոնկրետ ցուցանիշներ, պետական պարտքի աճող ցուցանիշներ, միգրացիոն վիթխարի խնդիր»,-նշել է նա։

  • Կիսվել: