երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Պարզ է, որ թուրք զինյալները ժամանում են Ադրբեջան հակահայկական ռազմական սադրանքների մասնակցելու․ Աբովյան

Պարզ է, որ թուրք զինյալները ժամանում են Ադրբեջան հակահայկական ռազմական սադրանքների մասնակցելու․ Աբովյան

ԲՀԿ-ական պատգամավոր Արմա Աբովյանն անդրադարձել է լուրերին, թե Թուրքիան Սիրիայից զինյալներ է ուղարկում Ադրբեջան։  Այս  առնչությամբ նա գրել է․

«Արդեն տևական ժամանակ շրջանառվում է տեղեկություն, որ թուրքերը տեղափոխում են Ադրբեջան իսլամիստ զինյալների Սիրիայից (ըստ երևույթին` խոսքը գնում է սիրիական ուղղությամբ գործող թուրքամետ ահաբեկչական «աղբի» մասին ,որը թուրքերն անվանում են «Թուրքեստանյան բանակ» ): Դե պարզ է, որ այդ զինյալները ժամանում են Ադրբեջան,որ մասնակցեն հակահայկական ռազմական սադրանքների։

Ես ուղղակի համոզված եմ, որ Ադրբեջանըն,ինչպես նախկինում օգտագործել է վարձկաններին,նույն կերպ կշարունակի օգտագործել միջազգային ահաբեկիչներին մեր դեմ,սակայն, կարծում եմ, որ այս իրողությունը հայկական  կողմը պարտավոր է շատ մեծ աղմուկով բարձրաձայնի բոլոր հնարավոր միջազգային հարթակներից ։Այո,հայկական ԱԳՆ արձագանքել է այս «նորությանը» և ասել է ,որ ստուգում է սույն տեղեկությունը,բայց այս քայլերը բավարար չեն։

Այո՛, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն ահաբեկչական պետություններ են ,որոնց հետ խոսել պետք է միայն ուժի և ճնշման միջոցով։

Իմիջիայլոց,ես պնդում եմ ,որ յուրաքանչյուր վարձկան, որը կհայտնվի մեր զինված ուժերի աչքի առաջ պետք է անվերապահորեն ոչնչացվի,առանց որևէ հումանիտար վերապահումների»։

  • Կիսվել: