երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Պառվի ուլերը դեռ չե՞ն սատկել»․ վարչապետը՝ Պապոյանին

«Պառվի ուլերը դեռ չե՞ն սատկել»․ վարչապետը՝ Պապոյանին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց, որ հիմք ընդունելով մշակաբույսերի ապահովագրույթան ժամկետները ըստ մշակաբույսերի և ռիսկերի նախատեսում են, որ այս տարի կկարողանան ապահավագրել դեղձը, սալորը, խնձորը, բալը, կեռասը, ձմերուկը, սեխը և կարտոֆիլը՝ կարկուտի ռիսկից, իսկ ցորենը, գարին և վարսակը երաշտի ռիսկից:

«Նախագծով առաջարկվում է, որ այս տարի Կառավարությունը բացի ապահովագրական սուբսիդավորումից մասամբ կիսի նաև ապահովագրական ռիսկը, այսինքն աջակցի ապահովագրական ընկերություններին ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում՝ փոխհատուցում տրամադրելու միջոցով»,- նշեց պապոյանը:

 

Վարչապետը հետաքրքրվեց՝ ապահավագրման ենթակա մշակաբույսերի ցանկը ինչ-որ ձևով փոխո՞ւմ են արդյո՞ք և ցրտահարություններ եղել է, թե՞ չէ. «Պառվի ուլերը դեռ չե՞ն սատկել»:

Պապոյանն էլ արձագանքեց, որ ռիսկի մեծ մասն անցել է, բայց որոշակի ռիսկ դեռևս պահպանվում է:

Վարչապետը անդրդառնալով թեմային նկատեց՝ մենք տեղեկություններ ունենք, որ մարդիկ գիտեն, որ ամեն տարի այդտեղ կարկուտ է գալիս, գնում հենց այդտեղ ցորեն են ցանում:

«Այսպիսի տեղեկություններ են մեզ հասել, որ գյուղերում մարդիկ գիտեն որտեղ է կարկուտը գալիս, գիտեն, որ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, տանում այդ ծեծած տեղը ցորեն են ցանում, ասում՝ թող ծեծի: Ստացվում է, որ մենք էլի փոխանակ մարդուն շահագրգռենք, որ ինքը բերք ստանա, շահագրգռել ենք, որ կարկուտ ստանա, կամ ապահովագրություն: Մենք մի կողմից մեր սիրելի գյուղացիների համար շահավետ պայմաններ ենք ստեղծել, բայց չենք մտածել, որ միջազգային վերաապահովագրողը մի օր կասի՝ գիտեք ինչ ընկերներ, ոնց որ թե սխալ սխեմա եք դրել տակը: Քաղաքականությունների տակ պետք է ճիշտ ֆինանասական սխեմա լինի, մենք նաև ուզում ենք գյուղատնտեսությունը սուբսիդավորենք, մյուս կողմից էլ մենք գյուղացիներին ուզում ենք օգնել, ոչ թե որ նրանք չզբաղվեն գյուղատնտեսությամբ, այլ զբաղվեն իրական գյուղատնտեսությամբ: Մենք պետք է արձանագրենք, որ պետք է ապահովագրական համակարգը զարգացնենք»,- նշեց վարչապետը:

  • Կիսվել: