կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պարոն Մանուկյանը 1996 թվականի բարդույթից հետո չի կարողանում նոր իրողությունների հետ համակերպվել․ Ալեն Սիմոնյան

Պարոն Մանուկյանը 1996 թվականի բարդույթից հետո չի կարողանում նոր իրողությունների հետ համակերպվել․ Ալեն Սիմոնյան

Իշխանությունն ի վիճակի է այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել. այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ընտրություններն իրենցից ենթադրում են տարբեր քաղաքական ուժերի համաձայնություն, իքս օր ֆիքսել ու դա ներկայացնել»,- ասաց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենք կարող են քարոզարշավ իրականացնել ցանկացած վայրում. դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած սգո երթի ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ են իրենց մոտեցել, իրենց աջակցությունը հայտնել ու նշել, որ պատրաստ են քաղաքական փոփոխությունների:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը՝ ԱԺ փոխխոսնակը նշեց.

«Ես կարծում եմ՝ պարոն Մանուկյանը 1996 թվականի բարդույթից հետո չի կարողանում նոր իրողությունների հետ համակերպվել: Եվ իր գնահատականները մնացել են 1996 թվականին: Իսկ եթե պարոն Մանուկյանը տեղեկություն ունի կամ ինքն է նախապատրաստվում արյունահեղություն կազմակերպել, դա այլ խոսակցություն է: Համարում եմ, որ նման հայտարարություններ անելը ինքնին շատ բացասական երևույթ է: Եթե նույնիսկ ինքդ նման բան չես նախապատրաստում, դա դրդում, հրահրում է նման խոսակցություն ու տրամադրություններ»:

Ավելի վաղ Վազգեն Մանուկյանն արձագանքել էր արտահերթ ընտրությունների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը․

"Մենք հստակ ասել ենք՝ ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում: Նախ և առաջ, ինքը պետք ա հեռանա, պետք ա ձևավորվի կառավարություն, որը մի քիչ ուշքի բերի, բարձրացնի մարտունակությունը մեր բանակի, գնա բանակցությունների, որովհետև այն, ինչ կատարվում է, խայտառակություն է: Կամ ընտրությունը վերածվելու ա, Աստված գիտի՝ ինչի, ամեն քվեատուփի մոտ արյուն ա թափվելու, դա՞ է ուզում։"

  • Կիսվել: