Պարոն Ավետիսյանի մոտ որոշ տպավորություններ ձեւավորվել են առանձին պատգամավորների սուր հարցադրումներից. Մակունց
InfoPort.am-ն արդեն տեեկացրել է, որ այսօր ԱԺ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցությունը հանդիպել է ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ։
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձավ այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ ի սկզբանե այլ թեկնածու են առաջադրել՝ Վահրամ Ավետիսյանին, և սպասել են, որ Էդգար Շաթիրյանի 40 տարին լրանա, ու նա համապատասխանի ՍԴ դատավորի պաշտոնի պահանջներին, ընդ որում՝ «Իմ քայլը» եւ կառավարությունը ունեցել են պայմանավորվածություն այդ հարցում:
Մակունցն ասաց, որ որևէ պայմանավորվածություն չի եղել:
Ինչ վերաբերում է հարցին, թե Վահրամ Ավետիսյանը բողոքում էր, որ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության և իր դիրքորոշումները տարբեր են եղել ՍԴ-ի մասին, ի՞նչ խնդիր է առաջացել քննարկման ժամանակ, որ նման գրառում էր արել ու հրաժարվել թեկնածու լինելուց, խմբակցության ղեկավարն ասաց, որ ինքն այլ կերպ է ընկալել Ավետիսյանի դիրքորոշումը:
՛՛Պարոն Ավետիսյանի մոտ որոշ տպավորություններ ձեւավորվել են առանձին պատգամավորների սուր հարցադրումներից: Մեր բոլոր հանդիպումներում մշտապես հնչում են սուր հարցեր, այնպես որ՝ հարցերով պայմանավորված տպավորությունները ոչ միշտ է, որ հաընկնում են իրականությանը՛՛,-վստահեցրեց Մակունցը:


