հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պարո՛ն Մինասյան, ո՞նց կգնահատեք Հովիկ Աբրահամյանի տունը, Ձեր ճաշակո՞վ է․ Վահագն Ալեքսանյան

Պարո՛ն Մինասյան, ո՞նց կգնահատեք Հովիկ Աբրահամյանի տունը, Ձեր ճաշակո՞վ է․ Վահագն Ալեքսանյան

«Վստահ եմ, դեռ շատ կլսեք մարդկանց, ովքեր  սովորաբար սիրում են իրենց ձեռքերը տաքացնել ուրիշների թափած արյան վրա։ Դուք վստահաբար շատ կլսեք մարդկանց, ովքեր քարկոծում են խաղաղությունը, բայց դրա հետ մեկտեղ հարստացել են բանակի հաշվին, շատ կլսեք մարդկանց, ովքեր փաստաբաններն են իրենց շեֆերի, այն շեֆերի, ովքեր, որ ծակ գրպաններով եկել են  Երևան, բայց հիմա դոլարային միլիոնատեր ու միլիարդատերեր են»,- ԱԺ նիստին ընթացքում իր ելույթում նման դիտարկում արեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ի պատասխան նախորդիվ հնչած «Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթների։

Ալեքսանյանի խոսքով՝ օրական 4-5 հայցադիմում է գնում դատարան ապօրինի գույքի բռնագանձման մասով․  «Պարոն Արծվիկ Մինասյան, Դուք նախարար եք եղել, Ձեր վարչապետը եղել է Հովիկ Աբրահամյանը, ո՞նց կգնահատեք Հովիկ Աբրահամյանի տունը, Ձեր ճաշակո՞վ է»։ 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի միջամտությանը, թե իսկ հիմա ու՞մ է պատկանում այդ տունը, Ալեքսանյանը արձագանքեց․ «Ինչքան ես եմ տեղյակ, պատկանում է մի մարդու, ով երբեք քաղաքական պաշտոն չի զբաղեցրել, ՀՀ ո՛չ վարչապետ է եղե, ո՛չ նախարար․ այդքանը ինձ թվում է հերիք է։ՀՀ-ում ոչ մի բարձր պաշտոն չի զբաղեցրել այդ մարդը, այլ բան չգիտեմ»։ 

Դիմելով նիստին հետևող դպրոցականներին, պատգամավորն ասաց․ «Սիրելի՛ աշակերտներ,ձեզ ասում են, որ իրենք արժանապատիվ խաղաղության կողմնակիցներ են, այդ արժանապատիվ խաղաղության կողմնակիցները միշտ իմացեք, որ այստեղ այդպես խոսել են ու գնացեկկ են դրում օրինակ՝ խոստացել են, բանակցել են նույն ընդհանուր պետության գաղափարով ,որ Արցախի քաղաքացիները պետք է ստանան Ադրբեջանի անձնագրեր, բայց եկել են այստեղ լրիվ հակառակն են ասել, երբ այսպես խոսում են խաղաղության դեմ, խաղաղություն մուրալու մասին, փոխանակը բանակը զարգացնեին, զենք գնեին, իրենք են հարստացել։ Խնդրում եմ ձեր կյանքի ցանկացած մի էտապում, երբ տեսենք, որ ինչ-որ մի պետական պաշտոնյա հղփանում էայնքան, որ ոսկեզօծ պատերի մեջ է սկսում ապրել, արեք այն, ինչ որ պետք է անեք»։ 

  • Կիսվել: