երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Փարիզի քաղաքապետը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը

Փարիզի քաղաքապետը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Այսօր առավոտյան Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի հրավերով Փարիզի քաղաքապետարանում էինք` Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Մեծ պահ հիշողության եւ պահանջների: Հարգանքի տուրք զոհերի հիշատակին, արդարության համար մինչև վերջ պայքարելու խոստում և Հայաստանի ու Արցախի անվտանգության ու անկախության ապահովմանն ուղղված ջանքերը շարունակելու հանձնառություն՛՛:

Փափազյանը գրառման մեջ շնորհակալություն է հայտնել Աննա Իդալգոյին` աջակցության և հավատարմության համար:

Ֆրանսիայում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, հայ համայնքի նախաձեռնությամբ կանցկացվեն հիշատակի միջոցառումներ: Ամեն տարի ավանդույթի համաձայն Կոմիտասի հուշարձանի մոտ հիշատակի միջոցառում են անցկացնելու կառավարության, խորհրդարանի, Փարիզի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ելույթների առանցքում լինելու է Թուրքիայի ժխտողականությունը, պահանջատիրությունը: Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը նույնպես օրակարգում է: Ելույթներից հետո նախատեսվում է երթ:

 

  • Կիսվել: