երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փարիսեցիության տպավորություն է թողնում. Արարատ Միրզոյանը՝ Վարդան Օսկանյանի մասին

Փարիսեցիության տպավորություն է թողնում. Արարատ Միրզոյանը՝ Վարդան Օսկանյանի մասին

Մենք ջանքեր գործադրեցինք, որպեսզի ԼՂ հայությունը կարողանա մնալ Լեռնային Ղարաբաղում. չսատարել այդ ջանքերին և այդ ամենը բնութագրել որպես դավաճանական գործունեություն, դրանից հետո գալ և զբաղվել ԼՂ հայերի վերադառնալու հեռանկարով՝ փարիսեցիության տպավորություն է թողնում։

ԱԺ-ում այս մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործունեությանը։

«Աստված՝ դատավոր բոլորին, և հանրությունը դատավոր՝ քաղաքական գործիչների քաղաքական գործունեությանը»,-ասաց Արարատ Միրզոյանը։

  • Կիսվել: