Պարբերաբար ավագանու նիստերի դահլիճը վերածվում է բոքսի ռինգի. Մանուկ Սուքիասյան
«Ավագանին մայրաքաղաքի կառավարման բարձրագույն մարմինն է, բայց նորություն չէ նաև էն, որ պարբերաբար ավագանու նիստերի դահլիճը վերածվում է բոքսի ռինգի»,-իր ելույթում ասաց Երևանի ավագանում «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, շարունակելով.
«Որևէ վարչական աշխատող իրավունք չունենա քիթը խոթի ավագանու նիստերի ժամանակ ծագող անախորժությանը»։
խմբակցության ղեկավարն ակնարկեց մինչև ամառային արձակուրդները կայացած նիստի ժամանակ խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ծեծի դեպքը։
«Այստեղ կարող է լինել, անաախրոժություն, բախում ընդհարում, ընդհուպ կարող է ավելի սուր դրսևորում ուենալ այդ ամենը, բայց ինչ գործ ունի քաղաքապետարանի վարչական աշխատողը ֆիզիկական ընդհարման գնա ավագանու անդամի հետ։ Դա ձեր պատկերն է, դուք դրա պատասխանատուն եք։ Էդ ամեն ինչի պատասխանատուն ու շահառուն անձամբ Տիգրան Ավինյանն է։ Դուք չեք կարողանում մթնոլորտ ապահովել, շատ բան կարող է լինի բարի եղեք այդ ամենը, որ ասում եք՝ սեր ու հանդուրժողականություն, դրա շրջանակներում տեղավորել»,- ասաց Սուքիասյանը։



