կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Պապիկյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակի մասին

Պապիկյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակի մասին

Այն, որ բարդ խնդրի առաջ ենք կանգնած, փաստ է։ Բայց նաև, բարեբախտաբար, ունենք H-46 ճանապարհը, որի շինարարությունը սկսելու ժամանակ ընդդիմությունը շատ քննադատեց մեզ: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին, թե ինչի՞ վրա ենք մենք հույս դրել, H-46 ճանապարհի՞, այն դեպքում, երբ  իրանցի երկու բեռնատարների վարորդների ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալել են:

Ի պատասխան՝ Պապիկյանը նշեց, որ, այնուամենայնիվ, այդ ճանապարհի կառուցումը մեզ համար հնարավորություն է ստեղծում, որ կարողանանք իրավիճակը փոքրիշատե բարելավել: 

Պապիկյանը նաև ասաց, որ Իրանի գործընկերների հետ Արտաքին գործերի նախարարությունը մշտապես կապի մեջ է։ ՛՛Մենք փորձում ենք համատեղ ջանքերով իրավիճակը կայունացնել և պահել վերահսկողության դաշտում՛՛։

Դիմելով պատգամավորին՝ նա նշեց. ՛՛Անկեղծ ասած՝ Իրանի ձերբակալված քաղաքացիների մասին Ձեր վստահությունից ես չունեմ, որովհետև վստահ չեմ, որ դա տեղի է ունեցել։ Հիմա կճշտենք պաշտոնական խողովակներով՛՛:

Այսօր ավելի վաղ հաղորդել ենք, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները իրանական 2 բեռնատարի վարորդի են ձերբակալել:

 

  • Կիսվել: