կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ովքեր «Հայաստան» դաշինք թիմին հարիր վարքագիծ չեն դրսևորի, համարվելու են իշխանության սադրիչներ․ հայտարարություն

Ովքեր «Հայաստան» դաշինք թիմին հարիր վարքագիծ չեն դրսևորի, համարվելու են իշխանության սադրիչներ․ հայտարարություն

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունէտարածել,որոըմ,մասնավորապես, ասվում է.

"Սիրելի հայրենակիցներ,

Երկուշաբթի օրը սկսվում է նախընտրական քարոզչությունը։ Քարոզչություն, որի ավարտին գալու ենք Հայրենիքի համար ճակատրագրական ընտրությունների։ Մեկնարկից առաջ հարկ եմ համարում խնդրել մեր բոլոր համակիրներին, գաղափարակիցներին, կողմնակիցներին, բոլոր նրանց, ովքեր համարում են իրենց մեր թիմակիցը, օգտվում են «Հայաստան» դաշինքի տարբերանշանից՝ խնդրում ենք պահպանել մեր թիմին հարիր վարքագիծ։
 
Սահմանափակվենք այնպիսի պատշաճ վարքականոնով, որով սովոր են մեր հայրենակիցները մեզ տեսնել և որը նաև ուղեկցելու է մեր հասարակությանը առաջիկա տարիներին։ Մենք պետք է մեր գաղափարները փոխանցենք անկեղծ և առանց որևէ վիրավորանքի կամ հայհոյանքի, բարյացկամության մթնոլորտում, որը բացառում է ատելությունը։ Հենց այսպիսի վարքագծով՝ կրելու ենք։ Բոլոր նրանք, ովքեր կշեղվեն այս վարքագծից, համարելու ենք այս իշխանության կողմից ներմուծված սադրիչներ։ Վստահ եղեք՝ ամեն ինչ լավ է լինելու"։

  • Կիսվել: