երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ոստիկանության բաժնի վրա հարձակման նպատակը նույն էր, ինչ որ հոկտեմբերի 27-ին՝ իշխանություն. Գագիկ Մելքոնյան

Ոստիկանության բաժնի վրա հարձակման նպատակը նույն էր, ինչ որ հոկտեմբերի 27-ին՝ իշխանություն. Գագիկ Մելքոնյան

Ահաբեկչությունը Հայաստանում նոր չէ, որ սկսվել է, ահաբեկչությունն սկսվել է 1994-ից, երբ նույն ձեռքգրով վախեցնում էին, ահաբեկում էին ժողովրդին, նաեւ պաշտոնյաներին, որոնք այդ ժամանակ իշխանության մեջ էին, եւ արդյունքը եղավ այն, որ այդ ահաբեկչական շարժումը սկսվելով 1994-ին, 1999-ին արդեն հանգուցալուծվեց հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

«Ահաբեկչության շղթան այդ ժամանակից է սկիզբ առել: Հիմա նորից տեսնում ենք, որ իշխանության դեմ են գործում: Մ«ինչեւ 2020 թվականը թեթեւակի շարժումներ էին, իսկ 2020-ին, պատերազմը դեռ չավարտված իրենք սկսեցին ահաբեկչական գործողությունները: Լավ եք հիշում նոյեմբերի 9-ի երեկոյան հարձակում Ազգային ժողովրի վրա, այնուհետեւ վարչապետի նստավայրի վրա, տան վրա: Ահաբեկչությունը սկսվել է 2020-ից: Սա շարունակական բնույթ է կրում, իրենք արյան կարոտ են: Հիմա էլ իշխանություն են ուզում, իշխանության կռիվ է:

1994-ին, որ սկսեցին ահաբեկչությունը, էլի իշխանության համար էր, պահանջում էին Լեւոն Տեր-Պետրոսյանից հեռանալ: Դեռ պատերազմը չէր ավարտվել, որ սկսեցին իրենց շարժումները, եւ 1999-ի հոկտեմբերի 27-ին իրագործեցին, վերջացրին: բայց մինչ այդ 1998-ին հեղաշրջում կատարեցին, իսկ 1999-ին, երբ վտանգ էր սպառնում իրենց իշխանությանը, նրանք գնացին ահաբեկչության»,-ասաց նա:

Հարցին՝ կոնկրետ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վրա հարձակման նպատակը ո՞րն էր, Մելքոնյանը պատասխանեց. «Նույն նպատակն էր, ինչ որ 1999-ին: Նույն ձեռագիրն է: Ով ինչ խոսում է, վերջում ասում է՝ իշխանությունը պետք է փոխվի, վարչապետը պետք է գնա: Իրենք տեսնում են, որ ժողովուրդ չի հավաքվում փողոցներում, մարդ չի գնում իրենց հետեւից, այդ ժամանակ արդեն դիմում են ահաբեկչության»:

  • Կիսվել: