երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ոսիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն

Ոսիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն

Սեպտեմբերի 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ, ոստիկանության պետի հանձնարարությամբ, անմիջապես սկսվել է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:

"Ոստիկանությունը միշտ հետևողական է եղել նման երևույթները կանխելու և բացառելու հարցում և այսուհետ էլ ամենայն խստությամբ է արձագանքելու այդպիսի ցանկացած դրսևորման, որ կարող է խաթարել ոստիկանություն-հասարակություն կապի և օրինականության ամրապնդման գործընթացը",-ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանները ուժ գործադրելով փորձում բերման ենթարկել դիմակ չկրող կնոջը։

  • Կիսվել: