հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ոստիկանական շոուները թիվ 1 պաշտոնյայի վախերի հերթական ապացույցն են. Լևոն Քոչարյան

Ոստիկանական շոուները թիվ 1 պաշտոնյայի վախերի հերթական ապացույցն են. Լևոն Քոչարյան

Սեփական թիմին «դուխ տալու» նպատակով իրականացված ոստիկանական շոուները, իրականում թիվ 1 պաշտոնյայի վախերի հերթական ապացույցն են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հետևելով Կոնստանտին Տեր-Նակալյան-ի, Narek Malian-ի, Narek Samsonyan-ի և Artur Danielyan-ի անցած 1,5 տարվա գործունեությանը, համոզված եմ, որ այս ամենը էլ ավելի վճռական է դարձնելու նրանց պայքարը»:

Հիշեցնենք, որ այսօր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները բերման էին ենթարկել «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանը եւ անդամներից՝ Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը: Ավելի վաղ բերման էր ենթարկվել նաեւ ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը: Նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Որոշ ժամանակ անց քաղաքացիներն ազատ են արձակվել։ Ոստիկանության 6-րդ բաժին բերման էր ենթարկվել նաև Քաղաքացիական գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, որը ևս ազատ է արձակվել:

 

  • Կիսվել: