շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
Որքանո՞վ է «Իմ քայլը» վստահ, որ Շաթիրյանն ինչ-որ փուլում չի որոշի թողնել պաշտոնը. Մակունցի անդրադարձը

Որքանո՞վ է «Իմ քայլը» վստահ, որ Շաթիրյանն ինչ-որ փուլում չի որոշի թողնել պաշտոնը. Մակունցի անդրադարձը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցությունը հանդիպել է ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ։

Լրագրողների հետ զրույցում ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ, որպես հնարավոր թեկնածուի, բոլոր հուզող հարցերը ուղղել են Էդգար Շաթիրյանին։

՛՛Ինչ վերաբերում է պաշտոնապես ներկայացնելուն, ապա դեռևս առիթ կունենանք լսելու նրան ԱԺ-ում, այնուհետև փակ, գաղտնի քվեարկությամբ մեր որոշումը կհայտնենք՛՛,-նշեց խմբակցության ղեկավարը:

Մակունցը նաև հավելեց. ՛՛Տարբեր քննարկումներ ենք ունեցել, այդ թվում ԿԿՀ-ի հանձնաժողովի անդամից հրաժարվելու հետ կապված իր որոշմանն ենք անդրադարձել։ Տպավորությունների մասին չեմ կարող ասել՛՛:

Նա անդրադարձավ նաև այն հարցին, թե խմբակցությունը որքանո՞վ է վստահ, որ Շաթիրյանն ինչ-որ փուլում չի որոշի թողնել պաշտոնը: Այս առնչությամբ Մակունցն ասաց, որ, իր կարծիքով, եթե  Շաթիրյանը կառավարության կողմից առաջադրվի, ապա առիթ կունենա այդ մասին հրապարակային հնչեցնելու։ ՛՛Իր փոխարեն ես պատասխանատվություն չեմ վերցնի դրան արձագանքելու՛՛,-նշեց նա:

 

  • Կիսվել: