երեքշաբթի, հունվար 31
31 / 1 / 2023
Որքա՞ն է նստել ԱԺ նախագահի Կատար այցը հարկատուներիս վրա․ «Հրապարակ»

Որքա՞ն է նստել ԱԺ նախագահի Կատար այցը հարկատուներիս վրա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնական այցով նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը Կատար մեկնած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարզադաշտից կհետեւի նաեւ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Խորհրդարանից պարզաբանել են, որ Ալեն Սիմոնյանը Քաթարի պետության խորհրդարանի ղեկավարից է հրավեր ստացել՝ աշխարհի առաջնության խաղերից մեկը դիտելու։

Մի քանի օր է՝ բոլորին հետաքրքրում է, թե որքան է նստել ԱԺ նախագահի այցը հարկատուներիս վրա։ Մինչդեռ ԱԺ կայքում կա այդ հարցի պատասխանը․ ըստ պաշտոնական հրամանի՝ Ալեն Սիմոնյանի «գործուղման հետ կապված գիշերավարձի եւ ճանապարհածախսի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:

ԱԺ նախագահի հետ Կատար են մեկնել նաեւ ԱԺ նախագահի խորհրդատու օգնական Համլետ Գեւորգյանն ու աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը։ Վերջիններիս գործուղման ծախսերն արդեն հոգալու է ԱԺ բյուջեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: