երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Որոշ ԶԼՄ-ներ ոստիկանության պաշտոնյաների վերագրում են արարքներ, որոնք իրական չեն․ Ոստիկանության հայտարարությունը

Որոշ ԶԼՄ-ներ ոստիկանության պաշտոնյաների վերագրում են արարքներ, որոնք իրական չեն․ Ոստիկանության հայտարարությունը

Որոշ լրատվամիջոցներ ոստիկանության տարբեր պաշտոնյաների նախընտրական գործընթացներում վերագրում են արարքներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։

"Հիշեցնում ենք, որ ոստիկանության բոլոր ծառայողներն ընտրությունների ընթացքում և նախընտրական շրջանում իրենց հստակ գործառույթներն իրականացնում են բացառապես օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում։

Խնդրում ենք ձեռնպահ մնալ անփաստարկ տեղեկատվություն տարածելու փորձերից և անհիմն լուրերով չապակողմնորոշել հանրությանը",- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: