ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Որևէ փաստաթուղթ այս պահին չկա, որը քննարկվում է, ի՞նչ պետք է ստորագրի, եթե փաստաթուղթ չկա․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Որևէ փաստաթուղթ այս պահին չկա, որը քննարկվում է, ի՞նչ պետք է ստորագրի, եթե փաստաթուղթ չկա․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի՝  մի հատվածին, որը, նրա խոսքով, խեղաթյուրվում և այլ կերպ է ներկայացվում:

ԱԺ նախագահը, դիմելով ժողովրդին, վստահեցրել է, որ որևէ փաստաթուղթ սեղանին դրված չկա, և այն մանիպուլյացիաները, շահարկումները, որ համացանցում արվում են, իրականության հետ որևէ կապ չունեն: Նրա խոսքով՝ որևէ փաստաթուղթ չկա, կան խաղաղության փաստաթղթի առաջարկներ, գաղափարներ, մտքեր, տարբերակներ:

«ՀՀ վարչապետի ելույթն այն մասին էր, որ ոչ ոք ոչինչ չի տալիս: 29.800 քառակուսի կմ ՀՀ ամբողջ տարածքն է: ՀՀ տարածքը մեզ համար կարմիր գիծ է, մենք ՀՀ տարածքի համար պետք է պայքարենք: Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ որևէ փաստաթուղթ չկա: Շատ կուզենանք որևէ փաստաթուղթ լինի, որով մենք, այո՛, ամրապնդելու ենք ՀՀ 29.800 քառակուսի կմ-ի խաղաղությունը, անվտանգությունը, և մենք դրա համար ամեն ինչ անելու ենք»,- ընդգծել է ԱԺ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: