չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Որեւէ իմպերատիվ ընթացակարգ սահմանված չկա այդպիսի հանդիպում կազմակերպելու․ ԱԺ նախագահը՝ Մարուքյանին

Որեւէ իմպերատիվ ընթացակարգ սահմանված չկա այդպիսի հանդիպում կազմակերպելու․ ԱԺ նախագահը՝ Մարուքյանին

ԱԺ-ն այսօր քննարկում է ՍԴ դատավորի թեկանծուի ընտրության հարցը։ ԼՀԿ խմբացկության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պարզելու համար, թե ինչու ՍԴ դատավորի թեկնածուների հանդիպումներ չեն կազմակերպվել ԱԺ խմբակցությունների հետ: 

«Նախկինում նման հանդիպումներ միշտ կազմակերպում էր: Ես միշտ մտածում էի, որ գնալով ավելի լավ կլինի, բայց ոնց որ գնալով ավելի վատ է լինում: Սովորաբար խմբակցությունները հանդիպում են թեկնածուի հետ առաջադրող մարմնի նախաձեռնությամբ: ԱԺ նախագահին դիմե՞լ են նման բան կազմակերպելու համար»,-ասաց նա:

ԱԺ նախագահը, հակադարձելով Մարուքյանին նշեց, որ այլ կարծիք ունի․ «Ես տրամագծորեն հակառակ կարծիքն ունեմ, թե գնալով ամեն ինչ վատանում է: Ըստ իս գնալով ամեն ինչ լավանում է՝ հատկապես թեկնածուների, թափանցիկության, խմբակցությունների հետ քննարկումների առումով»։ 

Ինչ վերաբերվում է ՍԴ դատավորի թեկնածուի հետ հանդիպմանը՝ Միրզոյանը նշեց, որ ոչ խմբակցությունների կողմից, ոչ թեկնածուների կողմից այդպիսի նախաձեռնություն չի եղել: 

«Ցանկացած նախաձեռնությանդ եպքում ԱԺ նախագահն ու աշխատակազմը պատշաճ պայմաններ կապահովեին այդպիսի հանդիպման համար: Ցավոք սրտի, որեւէ իմպերատիվ ընթացակարգ սահմանված չկա այդպիսի հանդիպում կազմակերպելու»,-ասաց նա:

Միրզոյանը մատնանշեց, որ թեկնածուները, քիչ անց կմոտենան ամբիոնին, կարող եք ձեր հարցերն ուղղել: 

 

  • Կիսվել: