երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Որևէ դեպքում որևէ հետքայլ չենք անելու. Իվետա Տոնոյան

Որևէ դեպքում որևէ հետքայլ չենք անելու. Իվետա Տոնոյան

Մենք որեւէ դեպքում որեւէ հետ քայլ չենք անելու, եթե անգամ պարոն Ծառուկյանը կալանավորված լինի: Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:

«Եթե ԱԱԾ-ն ստանձնում է քրեական գործի հետ կապված փաստաթղթերը կողմերին տեղ հասցնելու գործառույթը, այս դեպքում թերեւս ԱԱԾ հապավումը կարելի է անվտանգ առաքման ծառայություն բացել»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ որեւէ փաստական, իրավական հենք այս քրեական գործը չունի։

«Ինձ համար շատ կանխատեսելի են իշխանությունների գործողությունները, ես չեմ բացառում, որ միգուցե իշխանությունները կարողացել են գտնել այս կամ այն հեռավոր գյուղում ինչ-որ մարդուն, որին համոզել, խնդրել, աղաչել են՝ ասենք, օրինակ՝ ցուցմունք տալ, թե ԲՀԿ-ն իրենց ընտրակաշառք է տվել: Ինձ համար զավեշտալի է, որ հանրահավաք անցկացնելու գեթ մեկ հայտարարությունից հետո, իշխանությունները կոնկրետ ցնցակաթվածի մեջ են ընկնում»,-ասաց նա:

 

  • Կիսվել: