ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Օրենքը թույլ չի տալիս․ Ադրբեջանի պատասխանը՝ հայ փաստաբանների՝ Բաքվում գերիների պաշտպանությունը ստանձնելու առաջարկին

Օրենքը թույլ չի տալիս․ Ադրբեջանի պատասխանը՝ հայ փաստաբանների՝ Բաքվում գերիների պաշտպանությունը ստանձնելու առաջարկին

Ադրբեջանը հայտարարել է, որ Բաքվում պահվող գերիների՝ հայ փաստաբանների կողմից պաշտպանությունն ՛՛օրենքով արգելված է՛՛, տեղեկացնում է Turan-ը:

Նշվում է, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս հայ փաստաբաններին իրավաբանական օգնություն տրամադրել հայերին:

՛՛Հայ փաստաբանների պալատը կդիմի Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցներին, Ադրբեջանի փաստաբանների ասոցիացիային և միջազգային կառույցներին` հայ փաստաբանների ժամանումը, Ադրբեջանում նրանց անվտանգությունը ապահովելու և իրավաբանական օգնություն ցուցաբերելու Հայաստանի քաղաքացիներին՛՛,֊գրում է կայքը:

Նշվում է նաև, որ Ադրբեջանի ՛՛Փաստաբանների միության՛՛ նախագահ Անար Բագիրովը Turan- ին ասել է, որ գերատեսչությունը նման հայց չի ստացել:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ակնհայտ է, որ սա պոպուլիզմ է: Հայաստանի փաստաբանների պալատը, այդպիսի հայտարարություններ արած անձինք քաջատեղյակ են, որ ՛՛Փաստաբանների և փաստաբանության մասին՛՛ Ադրբեջանի օրենքի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա փաստաբաններին թույլատրվում է քննարկել դեպքերը միայն միջազգային պայմանագրերին համապատասխան փոխադարձ համաձայնության հիման վրա, որի կողմն է Ադրբեջանի Հանրապետությունը: Մենք Հայաստանի հետ նման պայմանավորվածություն չունենք, ընդհանրապես դիվանագիտական ​​հարաբերություններ չկան՛՛:

Հաղորդվում է նաև, որ փաստաբան Ալասգար Մամեդլին էլ իր հերթին ասել է, որ Ադրբեջանում փաստաբանությունը վերաբերում է միայն այն փաստաբաններին, ովքեր հանդիսանում են Ադրբեջանի փաստաբանների միության անդամ: Նա նշել է. ՛՛Որպես բացառություն՝ անձը կարող է իր ցանկությամբ լրացուցիչ հրավիրել իրեն ներկայացնող անձին, որը ցանկանում է իրեն տրամադրել իրավական օգնություն: Բայց այս անձը չի կարող գործել՝ որպես պաշտպան գործընթացին՛՛:

  • Կիսվել: