Որ պատգամավորին է Սեյրան Օհանյանի կինը ալեհեր Կոնչիտա անվանել
Այսօր նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը անդրադարձել է երկու իշխանական պատգամավորի, որոնցից մեկը, ըստ Ռուզաննա Խաչատրյանի, իրենց դեմ հետապնդում է սկսել, նրան անվանելով «ծեր Կոնչիտա», իսկ մյուս պատգամավորին «քոռ խոզ»։
«Կիրակնօրյա լուրեր... Հարգելի հայրենակիցներ Դուք ինձ գրում եք, որ պետք է պարզել մեր դեմ իրականացվող տեղեկատվական պարսավիչ շոուների պատվիրատուին և «ոչնչացնել»։ Կարծում եմ, ձեզ կհետաքրքրի կիրակնօրյա նորությունը։
Ասում են, հերարձակ և գանգրահեր դատախազի բոցաշունչ ելույթը հրահանգավորել է ազգային ժողովից մեկը, ով անվերջ խոսում է իմ զգեստներից, կոշիկներից, իսկ վերջերս էլ մորուք է թողել` իբրև առնականության նշան, բայց դարձել ալեհեր Կոնչիտա Վուրստը։
Կապ հաստատել չհաջողվեց, քանի որ կոնչիտան քոռ խոզի հետ մեկնել է արտերկիր շրջագայության։ ՀԳ Ծերուկ կոնչիտան "կոնչեննի" Տմարդ է. դրա ինչը «ոչնչացնենք»,- գրել է նա։
Նշենք, որ «քոռ խոզ» ընդդիմադիր որոշ շրջանանկներ անվանում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, իսկ Սեյրան Օհանյանի տիկնոջ հագ ու կապով հետաքրքրվողը նույն կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է: Փաստացի հենց նրանց էլ նկատի է ունեցել տիկինը` անվանելով «ծեր Կոնչիտա» և «քոռ խոզ»:


