ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Օր չկա, որ «Իմ քայլի» որևէ պատգամավոր հիմարություն դուրս չտա․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Օր չկա, որ «Իմ քայլի» որևէ պատգամավոր հիմարություն դուրս չտա․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Օր չկա, որ «Իմ քայլի» որևէ պատգամավոր հիմարություն դուրս չտա, խայտառակ հայտարարություն չանի, հերթական անգամ վտանգի տակ չդնի մեր անվտանգությունը, երեկ Անուշ Բեղլոյանի հարցն էր, գիշերը մեկ ուրիշի ապուշ արտահայտություններն էր, որը հերթական անգամ փորձ էր անում հիմնավորել Փաշինյանի դավաճանական հայտարարությունը Շուշիի մասին մեկ ավելի հիմարությամբ, փորձում էր հիմնավորել՝ այո, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է: Այս մասին ԱԺ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը:

«Հիշեք մեկ տարի առաջ ուղիղ այս օրերին ինչ փոփոխություններով էր զբաղված իշխանությունը, երկրի բոլոր կարևոր խնդիրները թողած՝ իրենց քիմքին հաճո Սահմանադրական դատարան էին ուզում ձևավորել, հիմա էլ նույնն է, կարևոր խնդիրները թողած՝ այլ բանով են զբաղված, դրա համար է այս բողոքի գործողությունը տեղի է ունենում: 

Գումարած դրան՝ այստեղ կանգնած ցանկացած քաղաքացի հասկանում է, որ այս շենքում հավաքված պատգամավորների մի ճնշող մեծամասնություն, որն ունի ցուցանակ՝ «Իմ քայլը» անունով, ամեն օր խայտառակում է մեր ժողովրդին, մեր երկիրը, հայության քաղաքական միտքը, որովհետև օր չկա, որ «Իմ քայլի» որևէ պատգամավոր հիմարություն դուրս չտա, խայտառակ հայտարարություն չանի, հերթական անգամ վտանգի տակ չդնի մեր անվտանգությունը, երեկ Անուշ Բեղլոյանի հարցն էր, գիշերը մեկ ուրիշի ապուշ արտահայտություններն էր, որը հերթական անգամ փորձ էր անում հիմնավորել Փաշինյանի դավաճանական հայտարարությունը Շուշիի մասին մեկ ավելի հիմարությամբ, փորձում էր հիմնավորել՝ այո, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է: Ամեն օր սա տեղի է ունենում»,- հայտարարեց Մանուկյանը:

Ըստ Մանուկյանի ակիային մասնակցող ցանկացած քաղաքացի հասկանում է, որ այս շենքում հավաքված պատգամավորների մի ճնշող մեծամասնություն, որն ունի ցուցանակ՝ «Իմ քայլը» անունով, ամեն օր խայտառակում է  ժողովրդին, երկիրը, հայության քաղաքական միտքը։ «Որովհետև օր չկա, որ «Իմ քայլի» որևէ պատգամավոր հիմարություն դուրս չտա, խայտառակ հայտարարություն չանի, հերթական անգամ վտանգի տակ չդնի մեր անվտանգությունը, երեկ Անուշ Բեղլոյանի հարցն էր, գիշերը մեկ ուրիշի ապուշ արտահայտություններն էր, որը հերթական անգամ փորձ էր անում հիմնավորել Փաշինյանի դավաճանական հայտարարությունը Շուշիի մասին մեկ ավելի հիմարությամբ, փորձում էր հիմնավորել՝ այո, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է: Ամեն օր սա տեղի է ունենում»,- հայտարարեց Մանուկյանը:

Գեղամ Մանուկյանը նշեց, որ սա միայն «Հայրենիքի փրկության» շարժման խնդիրը չէ, ամեն արժանապատվություն ունեցող քաղաքացի պետք է իր բողոքն արտահայտի:

  • Կիսվել: