շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Opel-ը Հյուսիս-հարավ ճանապարհին տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել, կա վիրավոր

Opel-ը Հյուսիս-հարավ ճանապարհին տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել, կա վիրավոր

Հունվարի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40–ի սահմանում Opel մակնիշի ավտոմեքենան Հյուսիս-հարավ  նոր կառուցվող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աբյուրը՝ վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:  

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդի ինքնությունը:

  • Կիսվել: