կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Opel»-ը բախվել է ծառին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է

«Opel»-ը բախվել է ծառին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է

Հունվարի 21-ին՝ ժամը 05։17-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 142 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1984 թ․) բախվել է ծառին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից։ 

  • Կիսվել: