երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար ա պատասխան տալու. Նիկոլ Փաշինյան

Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար ա պատասխան տալու. Նիկոլ Փաշինյան

Այսօր Աբովյանում Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերջին հայտարարությանը։

ԳՇ նախկին պետը պատասխանել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին առ այն, որ Գասպարյանը նոյեմբերի 9-ին հորդորել է  իրեն ստորագրել եռակողմ հայտարարության առաջնային տարբերակը, որտեղ խոսք կար «Մեղրիի միջանցքի» և «Ղազախի գյուղերի վերադարձի» մասին, սակայն Փաշինյանը չի համաձայնել։

Փաշինյանն Աբովյանում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու․

«ԳՇ նախկին պետն է հայտարարություններ անում: Սարսափելի ա: Հա, դուք էլի կարող եք հարց տալ, ասել՝ դրանց խի էր ըտեղ դրել: Ասեմ, ես հո չէի կարող գնալ օտար երկրից գեներալ բերեի: Մեր գեներալների մեջից պետք է նշանակվեր: Ընդ որում, ԳՇ պետ նշանակելուց առաջ ես խորհրդակցել եմ, ասել են, որ երկու մարդ կա, ովքեր պատարստեն լինել ԳՇ պետ: Ես այդ երկու մարդկանց եմ նշանակել, օդից չեմ վերցրել: Երկուսն էլ բարձրաստիճան, փորձառու զինվորականներ են։

Ու այսօր այդ մարդիկ հայտարարություններ են անում: Ժողովուրդ ես ուղղակի խոնարհվում եմ ձեր առաջ, որովհետև այսքան սուտ, որ իմ հասցեին ասել են… այդքան սուտ:

Այն մարդը, ում ես գեներալի կոչում եմ տվել, 10 մարդու ներկայությամբ իր ասածից հրաժարվում է: Ես չէի ուզում ասեի, բայց էլի առիթ կտամ, թող էլի հայտարարություն անեն, ինչքան խոսեն, այդքան լավ: Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար ա պատասխան տալու: Ինքն ինձ պետք է դատարանում բացատրի, թե Շուշիին օգնության հասնող խումբն ինչո՞ւ է երկու օր ուշացումով տեղ հասել: Բայց սա ուրիշ թեմա ա»,-ասաց նա:

  • Կիսվել: