ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Օգոստոսի 1-ին Հայաստան է ժամանում ռուսաստանցի հայտնի սրտանոթային վիրաբույժ Ռոման Օվչիննիկովը. Հայաստանցի պացիենտները մասնագետի խորհրդատվությունը կարող են ստանալ «Best Life» ԲԿ-ում

Օգոստոսի 1-ին Հայաստան է ժամանում ռուսաստանցի հայտնի սրտանոթային վիրաբույժ Ռոման Օվչիննիկովը. Հայաստանցի պացիենտները մասնագետի խորհրդատվությունը կարող են ստանալ «Best Life» ԲԿ-ում

Օգոստոսի 1-ին Հայաստան է ժամանում ռուսաստանցի հայտնի սրտանոթային վիրաբույժ, առիթմոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռոման Օվչիննիկովը: Ռուսաստանցի հայտնի մասնագետը ՀՀ է ժամանում «Best Life» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի հրավերով:

Ըստ «Best Life» ԲԿ-ի ղեկավարության հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության` վիրաբույժը այսուհետ ամեն ամսվա առաջին տասնօրյակում ժամանելու է Հայաստան և բուժկենտրոնի մասնագետների հետ միասին սպասարկելու է հայաստանցի պացիենտներին:
Ռուսաստանցի հայտնի մասնագետը Հայաստանում մասնավորապես մատուցելու է հետևյալ ծառայությունները` սրտի ռիթմավար սարքերի իմպլանտացիա, կարդիովերտեր-եֆիբրիլյատորների իմպլանտացիա, փորոքների կծկումները վերասինխրոնիզացնող սարքերի իմպլանտացիա, առիթմոլոգիական խորհրդատվություն, փորոքային տախիկարդիայի աբլացիա, վերփորոքային տախիկարդիայի աբլացիա, փորոքային եւ նախասրտային էքստրասիստոլաների աբլացիա, նախասրտերի թրթռման աբլացիա, նախասրտերի ֆիբրիլյացիայի աբլացիա, նախասիրտ-փորոքային հանգույցի մոդիֆիկացիա:

Հայաստանցի պացիենտները բժշկի խորհրդատվությունը ստանալու համար կարող են դիմել «Best Life» հայ-ճապոնական բժշկական կենտրոն:

  • Կիսվել: