կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթայի հռչակագրի ընդունումը որպես սահմանազատման հիմք․ Կոլոմինա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթայի հռչակագրի ընդունումը որպես սահմանազատման հիմք․ Կոլոմինա

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին. այս մասին X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը Ալմաթիի 1991 թվականի հռչակագրի վերաբերյալ՝ որպես սահմանների սահմանազատման հիմնական փաստաթուղթ:

Երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը հիմնարար սկզբունք է։ Ինչպես նշել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տարածաշրջան կատարած այցի ժամանակ, ՆԱՏՕ-ն աջակցում է կարգավորման ջանքերին»,- ընդգծել է Կոլոմինան։

  • Կիսվել: