երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ոչ ոք չի եկել ու չի քանդում գեներալ գնդապետ Վ.Գասպարյանի ամառանոցը. փաստաբան

Ոչ ոք չի եկել ու չի քանդում գեներալ գնդապետ Վ.Գասպարյանի ամառանոցը. փաստաբան

Ոչ ոք չի եկել ու չի քանդում գեներալ գնդապետ Վ.Գասպարյանի ամառանոցը։ Այս մասին հայտում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Նրա գրառման մեջ ասվում է

«Էժան սենսացիա ստեղծելու և տարածելու սիրահարների համար՝

Ոչ ոք չի եկել ու չի քանդում գեներալ գնդապետ Վ.Գասպարյանի ամառանոցը: Ավելին՝ դժվար թե մեկը գար ու քանդեր: Հին և վաղուց չօգտագործվող շինությունը քանդվում է Վ.Գասպարյանի ցուցումով ՝ լողափի տարածքը բարեկարգելու համար:

Երկրի խնդիրը Վ.Գասպարյանի ամառանոցը չէ, այլ տնտեսության ավիրումը, հասարակական-քաղաքական կյանքի ոչնչացումը, Արցախյան բանակցությունների տապալումը, պետական միջոցների բացահայտ մսխումը և համազգային աղետ դարձած խարդախությունը:

Հ.Գ. Թող Սևանի մասին արդի խոսացողներից մեկը փորձի համեմատել իր և Վ.Գասպարյանի արածները Սևանի համար ու ամոթից թող լռի»։

Նշենք, որ ավելի վաղ Ջրային կոմիտեի աշխատակից, խորհրդական Սասուն Միրոյանը հայտնել էր, թե ապամոնտաժվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան այն հատվածները, որոնք գտնվում են նշված նիշից ներքև:

  • Կիսվել: