կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք, որ Թուրքիան ներգրավվի բանակցային գործընթացում․ Աբովյան

Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք, որ Թուրքիան ներգրավվի բանակցային գործընթացում․ Աբովյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն անդրադարձել է արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցություններին։ Նա նշել է, որ հայկական կողմը ոչ մի դեպքում չպետք է թույլ տա, որ Ադրբեջանը դարձնի օրակարգային հարց Թուրքիայի ներգրավվածությունը բուն բանակցային գործընթացի մեջ։ 

Աբովյանի գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Դե ինչ ժողովուրդ ջան, կարծես թե շուտով կրկին ականատես կլինենք արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների հերթական ակտիվացմանը։

Համենայնդեպս, Մինսկի խմբի համանախագահաները կամաց֊կամաց նախապատրաստում են Մնացականյան ֊Բայրամով (Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար) բանակցությունների նոր ռաունդ։

Դե ի սկազբանե պետք է ընդգծել, որ մենք ոչ մի դրական ակնկալիք չպետք է ունենանք հանդիպումից, քանզի ինչպես միշտ ադրբեջանական կողմը չունի նպատակ աշխատել հակամարտության  արդարացի հանգուծալուման շուրջ և ասեմ ավելին այժմ իրենք արդեն բացահայտ աշխատում են թուրքական ռազմաքաղաքական գործոնի բանակցային պրոցեսների մեջ ուղղակի ներգրավվածության ուղղությամբ։

Այնպես որ մեր առջև այս պարագայում կանգնած է երկու կարևորագույն խնդիր։

  1. Ոչ մի դեպքում, ոչ մի ֆորմատով, չի կարելի թույլ տալ ,որ Ադրբեջանը դարձնի օրակարգային հարց Թուրքիայի ներգրավվածությունը բուն բանակցային գործընթացի մեջ։

Այս հարցի շուրջ մենք նույնիսկ չպետք է քննարկում ունենանք ։

Պետք է շատ պարզ և հստակ "էս գլխից" համանախագահներին ներկայացնել թուրքիայի ներգրավվածության բացարձակ անընդունելիությունը մեզ համար։

  1. Ոչ մի դեպքեւմ չի կարելի թույլ տալ, որ հանկարծ ադրբեջանական կողմը կրկին դարձնի բանակցային գործոն՝ ադրբեջանական դիվերսանտ֊մարդասպանների (Շահբազ Հուլիև և Դիլհամ Ասքերով) "վերադարձը " Ադրբեջան կամ փոխանակումը հայ պատանդների հետ, որոնք գտնվում են այժմ ադրբեջանցիների ձեռքում։

Ադրբեջանցի դիվերսանտների և հայ պատանդների հարցը պետք է հստակ և անվերապահորեն տարանջատվի միմիանցից։

Դե մնացած զարգացումները պարզ կլինեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում»

  • Կիսվել: