հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵԱՏՄ երկրների Հանրային պալատն ուղերձը է հեղել Արցախում Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ

ԵԱՏՄ երկրների Հանրային պալատն ուղերձը է հեղել Արցախում Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ

ԵԱՏՄ երկրների Հանրային պալատն ուղերձը է հղել Արցախում Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ:

Ուղերձը ներկայացնում ենք ստորև.

«Մենք ՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներս և կողմնակիցներս Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, մտահոգություն ենք հայտնում հումանիտար իրավիճակի կապակցությամբ, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում հաղորդակցության միակ առանցքային ուղու արգելափակման արդյունքում, որը հայտնի է որպես Լաչինի միջանցք, որով տարածաշրջան են հասցվել կենսական նշանակության ապրանքներ, պարենամթերք և բժշկական օգնություն: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում փակվել են գազի մատակարարումները, էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են տեղի ունենում: 

Արդյունքում ծանրագույն վիճակում է հայտնվել 120 հազար մարդ, այդ թվում ՝ 30 հազար երեխա:

Այս ամենը սպառնալիք է ստեղծում մարդկանց առողջության և կյանքի համար և խախտում է Ժնևի կոնվենցիաները և 1949 թվականի օգոստոսի 12-ի և 1977 թվականի հունիսի 8-ի լրացուցիչ արձանագրությունները, որոնք վերաբերում են քաղաքացիական բնակչության և միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը: Ըստ որոնց ՝ այդ փաստաթղթերը:

արգելվում են բռնության գործողությունները կամ բռնության սպառնալիքները, որոնք հիմնական նպատակ ունեն ահաբեկել քաղաքացիական բնակչությանը (հոդված 51);

քաղաքացիական բնակչության շրջանում սովն արգելվում է օգտագործել որպես պատերազմ վարելու մեթոդ (հոդված 54):

արգելվում է հարձակման ենթարկել կամ ոչնչացնել, դուրս բերել կամ անօգտագործելի դարձնել քաղաքացիական բնակչության գոյատեւման համար անհրաժեշտ օբյեկտները: Անկախ դրդապատճառներից ՝ լինի դա քաղաքացիական անձանց սով առաջացնելու, նրանց մեկնել ստիպելու կամ որևէ այլ պատճառով (հոդված 54):

«Հակամարտության մեջ գտնվող կողմերը և յուրաքանչյուր բարձր պայմանավորվող կողմ թույլ են տալիս արագ և անխոչընդոտ տեղափոխել բոլոր մատակարարումները, սարքավորումները և անձնակազմը, որոնք տրամադրվում են սույն բաժնի համաձայն օգնություն ցուցաբերելու նպատակով, և աջակցում են դրան, նույնիսկ եթե այդպիսի օգնությունը նախատեսված է հակառակ կողմի քաղաքացիական բնակչության համար»(Հոդված 70):

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն ՝ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների երկու ուղղություններով երթևեկելու համար։

Մենք ՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներս և կողմնակիցներս Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, անկեղծորեն մտահոգված ենք ստեղծված ծանր իրավիճակով, որը մոտ է հումանիտար աղետին և դիմում ենք Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին, միջազգային հասարակական և հումանիտար կազմակերպություններին ՝ կոչ անելով մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը իրավիճակը հումանիտար աղետի չհասցնել և ապաշրջափակել «կյանքի ճանապարհը»»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: