կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Օբամայի նախկին օգնականի կարծիքով` ԱՄՆ ներկայացուցիչների պալատն այսօր կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Օբամայի նախկին օգնականի կարծիքով` ԱՄՆ ներկայացուցիչների պալատն այսօր կճանաչի Հայոց ցեղասպանությունը

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի նախկին օգնական Սամանթա Փաուերը անդրադարձել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկության մասին:

«Չնայած Թուրքիայի կողմից ժխտմանը, ամենայն հավանականությամբ, պալատը կճանաչի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»,-գրել է Փաուերը թվիթերյան իր էջում:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչերի պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը տեղի է ունենալու այսօր` հոկտեմբերի 29-ին:

  • Կիսվել: