շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ո՞վ կփոխարինի Նաիրա Զոհրաբյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում . «Հրապարակ»

Ո՞վ կփոխարինի Նաիրա Զոհրաբյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում . «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից Նաիրա Զոհրաբյանին պաշտոնանկ անելուց հետո ԲՀԿ-ն նոր թեկնածու չի առաջադրի, քանզի գործընթացը հակասահմանադրական է համարում: ԼՀԿ֊ն և ԲՀԿ-ն դիմել են ՍԴ՝ վիճարկելու «Իմ քայլի» որոշումը:

Մինչ ՍԴ որոշումը կլինի, հանձնաժողովի ղեկավարումը կանցնի իշխող խմբակցությանը: Չնայած Դոնթի բանաձևով հանձնաժողովը ԲՀԿ քվոտային է պատկանում, բայց «ԱԺ կանոնակարգ» օրենքով՝ այդ իրավունքն անցնում է ամենամեծ խմբակցությանը:

Մեր տեղեկություններով՝ քննարկում են Մարիա Կարապետյանի թեկնածությունը, ով տևական ժամանակ «փորում» էր Զոհրաբյանի ոտքի տակ, նրա դեմ ստատուսներ գրում, ելույթներ ունենում»։

Մանրաասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: