կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Նրանք, ովքեր պայքարում են պանթյուրքիզմի դեմ Սյունիքում կալանավորվում են ապօրինի դրսեւորումներով. Գորիսի փոխքաղաքապետ

Նրանք, ովքեր պայքարում են պանթյուրքիզմի դեմ Սյունիքում կալանավորվում են ապօրինի դրսեւորումներով. Գորիսի փոխքաղաքապետ

Նրանք, ովքեր պայքարում են պանթյուրքիզմի դեմ Սյունիքում կալանավորվում են ապօրինի դրսեւորումներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

«Ապօրինաբար եւ անհիմն կալանավորեցին Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։

Ցավով պետք է ֆիքսեմ մի հանգամանք, բոլոր նրանք, ովքեր պայքարում են պանթյուրքիզմի դեմ Սյունիքի մարզում կալանավորվում են կամ արդեն կալանավորված են օրենքի կոպտագույն խախտումներով եւ ապօրինի դրսեւորումներով:

Աստված պահապան մեր ազգին....

թուրքը Սյունիք ոտք չի դնելու»,- գրել  է նա։

Նշենք, որ այսօր դատարանը Գորիսի քաղաքապետը Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշում է կայացրել։

  • Կիսվել: