կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նրանց, ում պետք է ձեր կարծիքով մենք դատեինք ու չենք դատել, այս ընտրություններում հնարավորություն ունեք դատելու. Փաշինյան

Նրանց, ում պետք է ձեր կարծիքով մենք դատեինք ու չենք դատել, այս ընտրություններում հնարավորություն ունեք դատելու. Փաշինյան

Նրանց, ում պետք է ձեր կարծիքով մենք դատեինք ու չենք դատել, այս ընտրություններում հնարավորություն ունեք դատելու: Այս մասին այսօր ՔՊ կուսակցության համակիրների հետ հանդիպմանը նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Կայանալիք ընտրությունները դատավարություն-ընտրություններ են: Եթե դուք գտնում եք, որ մենք Քոչարյանին պետք է դատեինք ու չենք դատել, այս ընտրություններում կարող եք դատել նրան, ձեր դատն անել առնվազն քաղաքական մակարդակում, կայացնել ձեր դատավճիռը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի համար, 2008 թվականի մարտի 1-ի համար, Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու համար, ժողովրդական իրավունքն օտարելու համար, որովհետև ընտրությունների արդյունքները առնվազն շատ կասկածելի են եղել:

Սա վերաբերում է նաև ինձ, դուք հնարավորություն ունեք ինձ դատելու իմ բոլոր արած-չարածների համար: Սրանք բացառիկ ընտրություններ են, մասնակցում են Հայաստանի բոլոր ժամականկների բոլոր ղեկավարները: Դուք հնարավորություն ունեք անելու օբյեկտիվ դատ ու տալ ձեր գնահատականները, եզրահանգումը»,-ասաց նա:

  • Կիսվել: