շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նրանց պայքարն ամենևին էլ սահմանի ու պետության համար չէ․ Ալեքսանյանը՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում տեղի ունեցող բողոքի ակցիայի մասին

Նրանց պայքարն ամենևին էլ սահմանի ու պետության համար չէ․ Ալեքսանյանը՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում տեղի ունեցող բողոքի ակցիայի մասին

Կիրանց-Ոսկեպար հատվածում մի խումբ այսօր շարունակել է բողոքի ակցիան՝ փակելով դեպի Վրաստան տանող ճանապարհը:

Երեկ նույնպես այս հատվածում ակցիա էր իրականացվել, որի մասնակիցները երեկոյան բացել էին ճանապարհը՝ ընդգծելով, որ երկուշաբթի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված:

Նրանց խոսքով՝ այսօր ակցիան վերսկսել են, քանի որ տեղեկացել են, որ տարածքում ականազերծման գործընթաց է սկսվել:

Բագրատաշենի հատվածում այսօր միջադեպ է տեղի ունեցել, որին անդրադառնալով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երևանից գնացած մի խումբ հարձակվել, կոտրել է տեղում սահմանապահ ծառայություն իրականացնող Երկրապահ կամավորական միության մեքենան:

Ալեքսանյանի խոսքով՝ սա զարմանալի չէ:

«Նրանց պայքարն ամենևին էլ սահմանի ու պետության համար չէ, այլ բոլորս էլ գիտենք՝ ինչի համար է: Մենք տեսնում ենք, որ տավուշցիներն այնքան էլ հետաքրքրված չեն կոնկրետ էս մարդկանց միանալով, ինչը պարզ տեսանելի է:

Դրա համար Երևանից և Երևանի մոտակա մարզերից ստիպված են ինչ-որ գողեր տանել ու նրանց ներկայացնել որպես տավուշցի»,- նշել է պատգամավորը, հավելել՝ 5-րդ շարասյունը պարզապես չի ցանկանում, որ Հայաստանն ունենա պետական սահման:

  • Կիսվել: