շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին

Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին

Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի փոխանցմամբ՝ ԿԸՀ-ն մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի այս շաբաթվա մեջ:

ԱԺ առաջին նիստը կլինի դրանից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը:

ԱԺ առաջին նիստի օրը կհայտարարի ԿԸՀ նախագահը՝ արձանագրությունը կազմելուց հետո:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հունիսի 20-ին: Ընտրությունների արդյունքներում ՍԴ-ում վիճարկել էր 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները: ՍԴ-ն հուլիսի 17-ին հրապարակել էր իր որոշումը՝ ուժի մեջ թողնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին:

 

 

  • Կիսվել: