շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նման անբովանդակ առաջարկները չեն նպաստելու քաղաքական վարկանիշի բարձրացմանը. Բադասյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

Նման անբովանդակ առաջարկները չեն նպաստելու քաղաքական վարկանիշի բարձրացմանը. Բադասյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

Նման հայտարարությունները, անբովանդակ առաջարկները չեն նպաստելու այդ քաղաքական վարկանիշի բարձրացմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը։

«Կարծում եմ՝ վերջին հետազոտության արդյունքները բավական խոսուն են՝ ով որքան քաղաքական վարկանիշ ունի։ Ամեն մեկը պետք է կենտրոնանա իր քաղաքական վարկանիշի վրա։», - ասաց Բադասյանը։

Նա նշեց, թե, առհասարակ, ՀՀ որևէ քաղաքացու անվտանգության խնդիր չի տեսնում։

«Մենք ժողովրդավարական երկիր ենք, իրավական երկիր ենք ու որևէ խնդիր չունենք», - ասաց նախարարը։

Անդրադառնալով վարչական ռեսուրսի հնարավոր կիրառմանը արտահերթ ընտրությունների ժամանակ՝ Բադասյանն ասաց, թե դա զավեշտի դաշտից, է, որովհետև իրենք ընտրությունների ժամանակ ապացուցել են, որ 2018-ից հետո Հայաստանում ընտրության կեղծման փորձ անգամ չի եղել։

  • Կիսվել: