չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդորրայի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդորրայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդորրայի Իշխանապետության վարչապետ Չավիեր Էսպոտ Սամորային՝ ազգային տոնի առիթով: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Անդորրայի ժողովրդին Անդորրայի Իշխանապետության ազգային տոնի՝ կույս Մերիչելի օրվա կապակցությամբ:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ աշխատանքային բեղուն գործունեություն եւ նորանոր հաջողություններ, իսկ Անդորրայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն»:

  • Կիսվել: