շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը նոր ականներ է դնում մեր պետականության տակ. Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը նոր ականներ է դնում մեր պետականության տակ. Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը նոր ականներ է դնում մեր պետականության տակ։ Այս մասին այսօր Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

՛՛ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքների հանձնումը թշնամուն պետական հանցագործություն է և դավաճանություն՛՛,-ընդգծեց նա:

Պատգամավորը նաև հավելեց, որ գործող իշխանությունները Հայաստանից նոր տարածքներ են զիջում՝ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, իսկ տարածքային փոփոխությունները՝ առանց հանրաքվեի, իրավականորեն համարվում են ծանրագույն հանցագործություն։

Սաղաթելյանի խոսքով, սակայն, հակազդեցություն կա, պարզապես բավարար մակարդակը դեռ չի ձևավորվել։

՛՛Հույս ունեմ՝ այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համահայաստանյան, համաժողովրդական՛՛,-ասաց նա և տեսակետ հայտնեց, որ գործող իշխանություններին հեռացնելու ճանապարհը դա է:

  • Կիսվել: