երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի քննարկումը։ Երկու կողմերն էլ լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արեւելքից անօրինական զինված կազմավորումների ներգրավվածության մասին ստացվող տեղեկությունների կապակցությամբ:

Վլադիմիր Պուտինը կրկին ընդգծել է ռազմական բախումների անհապաղ դադարեցման եւ հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերսկսման անհրաժեշտությունը ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) 2020թ.հոկտեմբերի 1 – ի հայտարարության հունով:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: