երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Նիկոլ Փաշինյանը գարնանը կմեկնի Նիդերլանդներ. ԱԳՆ

Նիկոլ Փաշինյանը գարնանը կմեկնի Նիդերլանդներ. ԱԳՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գարնանը կմեկնի Նիդերլանդներ: Այս մասին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նշենք, որ նախօրեին երեկոյան այցով Երևան է ժամանել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը: Այցի առանցքային նպատակներից են առաջիկայում ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության բացումն ու ՀՀ վարչապետի՝ Նիդերլանդներ կատարելիք այցը:  

«Ուրախ եմ արձանագրել, որ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, սա Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի առաջին այցն է Հայաստան: Այս զարգացումները վկայում են, որ հայ-նիդերլանդական հարաբերությունները, փոխշահավետ համագործակցությունը նոր թափ են ստացել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո: Այս փաստն ամրագրված է պատմության մեջ աննախադեպ իրողությամբ, երբ Նիդերլանդների օրենսդիր մարմինը գրեթե միաձայն որոշում կայացրեց դիմելու կառավարությանը ՀՀ-ում դեսպանություն բացելու համար»,- հայտարարեց Մնացականյանը:

  • Կիսվել: