Նիկոլ Փաշինյանը դարձյալ պատասխանում է օգտատերերի հարցերին
Ամուսնացած ե՞նք, թե ամուսնացած չենք. պարզ հարց, ոչ միանշանակ պատասխան: Այս վերտառությամբ տեսանյութ է հրապարակել իր էում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Մի քանի օրից կլրանա մեր ամուսնության 27-րդ տարեդարձը, բայց մենք դե յուրե որևէ կարգավիճակով ամուսնացած չենք՛՛,-տեսանյությում հայտնել է Նիկոլ Փաշինյանը:
՛՛Դե յուրե ո՛չ ԶԱԳՍ-ով, ո՛չ եկեղեցով ամուսնացած չենք: Բայց մյուս կողմից մտածում եմ, որ, մեր հարաբերությունները ամրագրված են երեխաներով, և փաստացի արդեն որերորդ տարին Աննան հայտարարագիր է լրացնում, որպես վարչապետի տիկին: Եթե հայտարարագիրը հանենք, ուրիշ պաշտոնական թուղթ չունենք՛՛,-նշել է նա:
Տեսանյութի ներքո օգտատերերը մեկնաբանություններ են թողել, վարչապետն արձագանքել է դրանցից մի քանիսին: