ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նիկոլ Փաշինյանը չկարողացավ հերքել սպառազինության վերաբերյալ երրորդ նախագահի արած հայտարարությունները․ Մամիջանյան

Նիկոլ Փաշինյանը չկարողացավ հերքել սպառազինության վերաբերյալ երրորդ նախագահի արած հայտարարությունները․ Մամիջանյան

Նիկոլ Փաշինյանը պետք է չափերը լավ ճանաչի ու իր չափերը չանցնի, որովհետև մարդ, ով իր իսկ խոսքերով՝ ինքն իրեն գժի տեղ էր դնում, լրջությունից խոսելու իրավունք չունի։ Այս մասին ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Վերջինս նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ հերքել սպառազինության վերաբերյալ երրորդ նախագահի արած հայտարարությունները։

«Կապված այն հարցի հետ, որ ՀՀ ԶՈՒ-ի 50 տոկոսն է միայն ներգրավված եղել 44-օրյա պատերազմին, Փաշինյանը պատասխանեց մի փնթի մանիպուլյացիայով՝ մեջբերելով կամավորականների հերոսությունները։ Հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը ստացել է անվճար օգնություն՝ 50․000 տոննա սպառազինություն, որին երեկ Փաշինյանը փորձում էր արձագանքել քմծիծաղով։ Վերահաստատում եմ՝ 2018թ-ից այսկողմ ՀՀ-ն սպառազինության աջակցություն-օգնություն չի ստացել։ Ես հիմա չեմ էլ ուզում անդրադառնալ իր ու իր թիմի կողմից «փողը տալիս ենք, զենքը չեն տալիս թեզերին», բայց պետք է ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ այդ թվի մեջ շուրջ 300 միլիոնը կազմում է մեր իշխանության օրոք կնքված զենքի ձեռքբերման պայմանագրերը, որից մի քանիսը ինքը անմտաբար փոխել է՝ ՀՕՊ համակարգերը փոխելով առանց ռակետաների, սելֆիի համար ՍՈՒ–երով»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

  • Կիսվել: