Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության ծրագրի կատարման ընթացքը
ԱԺ քառօրյա նիստը շարունակվում է։ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքը եւ արդյունքները, իսկ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը կներկայացնի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը։
Խորհրդարանի աշխատանքին հետևեք ուղիղ հեռարձակմամբ։