շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Նիկոլ Փաշինյանն ամենամեծ վտանգն է պատերազմ սկսելու տեսանկյունից. Ռոբերտ Քոչարյան

Նիկոլ Փաշինյանն ամենամեծ վտանգն է պատերազմ սկսելու տեսանկյունից. Ռոբերտ Քոչարյան

Նիկոլ Փաշինյանն ամենամեծ վտանգն է պատերազմ սկսելու տեսանկյունից։ Այս մասին փոդքասթի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Որովհետեւ ինքն այսօր հնարավորություն ունենալով այսօր երաշխավորված խաղաղություն ունենալ, անում է ամեն ինչ, որ այդ խաղաղությունը ոչ թե լինի երաշխավորված, այլ կախված լինի Ալիևի տրամադրությունից։

Արժանապատիվ խաղաղությունը այն է, որը ենթադրում է երաշխավորված խաղաղություն, որ ես ստիպված չեմ լինելու այդ խաղաղությունը պահպանելու համար անընդհատ զիջումների գնալ, Ալիևը մեզ հայհոյի, հանկարծ չպատասխանես։ Դա անարժանապատիվ խաղաղություն է։

Արժանապատիվ խաղաղությունն այն է, որ այս էջը փակվում է, մտնում ենք այլ զարգացման փուլ, չմտածելով ամեն քայլափոխի դուր գանք Ալիևին ու Էրդողանին, Էրդողանի գիրքը թևի տակ պահենք, որ հանկարծ մեզ այլ աչքով չնայի»,–ասաց նա։

  • Կիսվել: